Նոր հասցե քո բիզնեսի համար։ Ա դասի բիզնես կենտրոն քաղաքի սրտում, որն ունի անմիջական մուտք դեպի մետրո։

Տեղակայում

Տերմինալ 5 բիզնես կենտրոնը գտնվում է քաղաքի սրտում՝ Տիգրան Մեծ, Մովսես Խորենացի և Ագաթանգեղոս փողոցների հատման կետում։ Մի քանի մետր հեռավորության վրա են գտնվում Հանրապետության Հրապարակը, Կրկեսը, Օղակաձև զբոսայգին։ Հարակից զարգացած ենթակառուցվածքը հավելյալ առավելություն է ցանկացած անձի համար, ով գործունեություն է ծավալում մեր բիզնես կենտրոնում։

A stylized map with dark streets highlights an area labeled T5 in bright yellow near the center, marking a key business center. Republic Square is labeled in gray text above the highlighted triangle.

Բիզնես կենտրոնը տեղակայված է Երևանի սրտում։

Բիզնես կենտրոնը գտնվում է փոքր կենտրոնում՝ Տիգրան Մեծ պողոտայի 16/12 հասցեում։ Այն տեղակայված է Հանրապետության հրապարակից 800 մետր հեռավորության վրա։ Հարևանությամբ է գտնվում Օղակաձև այգին։ Տարածքը մշտապես առանձնացել է զարգացած ենթակառուցվածքով։

A modern business center stands on the left with a map in the background highlighting landmarks: Yerevan Circus, Zoravar Andranik, Bus station, Republic Square, and Circular Park; a yellow area marks the building’s location.

Բիզնես կենտրոն՝ մետրոյի և ավտոբուսի լավագույն հասանելիությամբ։

Միակ բիզնես կենտրոնը Երևանում, որն ունի անմիջական մուտք դեպի մետրո, ինչը ներկայիս ծանրաբեռնված երթևեկության պայմաններում կարևոր առավելություն է ցանկացած բիզնեսի արդյունավետ գործունեության համար։ Ինչպես նաև անմիջապես հարևանությամբ գտնվում է հանրային տրանսպորտի կանգառ։

A modern glass business center with reflective windows is shown from a low angle, with sunlight shining brightly in the clear blue sky on the left side of the image.

Բիզնես կենտրոնը կառուցված է մոդերն լուծումներով։

Տերմինալ 5-ում համատեղվում են ճարտարապետական ժամանակակից լուծումները և բարձրակարգ հարմարությունները՝ թույլ տալով ցանկացած բիզնեսի հեռավոր տեսլականը դարձնել մոտ ապագա։ Ամբողջությամբ ապակեպատ լուսավոր տարածքը բացում է քաղաքի տեսարան բոլոր ուղղություններով՝ ստեղծելով անսահման ազատության և ստեղծարարության միջավայր։

Modern café interior in a business center, featuring white booths, square tables, and black stools arranged in rows. Orange chairs and round tables are in the background. A colorful mural adorns the wall; a single yellow chair sits by a column.

Միջազգային չափորոշիչներով բիզնես կենտրոն Երևանում։

Շենքում ներդրված են էներգախնայող արդյունավետ տեխնոլոգիաներ, օդափոխության, հովացման և ջեռուցման բարձրորակ համակարգեր, հաստատուն էներգամատակարարումը ապահովող սարքավորումներ։

A modern business center office with a white desk, two light wood chairs at a small round table, large potted plant, beige and wooden wall panels, and floor-to-ceiling yellow glass windows.

Բիզնես կենտրոն` բազմաթիվ ժամանցային վայրերով

Շենքում առկա է ռեստորան, սրճարան, ՍՊԱ կենտրոն, մարզասրահ, լողավազան։ Նույն համալիրում առկա է նաև զվարճաառևտրային կենտրոն, որտեղ ներկայացված են միջազգային մի շարք հայտնի ապրանքանիշներ։

Տերմինալ 5` քո մուտքը դեպի նորարարություն և աճ։

Yellow text on a white background reads T5 in large, bold letters, with District for Commerce & Culture and Business Center written below in smaller uppercase letters.

Գործընկերների հետ ստեղծում ենք կայուն համայնք ուղղված նորարությանն ու աճին։

Մեր վարձակալները մեր գործընկերներն են, ում հետ միասին մենք ստեղծում ենք գործարար զարգացող համայնք։ Նրանց հաջողությունը մեր հաջողությունն է, ուստի մենք մշտապես միտված ենք տրամադրելու բոլոր անհրաժեշտ պայմաններն ու հարմարավետությունները, որոնք անքակտելիորեն նպաստում են նրանց բիզնեսի զարգացմանը։

Իմացիր ավելին
գործընկերների մասին
Modern office in a business center with rows of desks and computers, glass partition walls, and large floor-to-ceiling windows offering a cityscape view with buildings and a distant church. The space is bright and minimalistic.

Ընդհանուր բնութագիր

Վերելակներ
0
Հարկի մակերես (քմ)
0
Ստորգետնյա կայանատեղի
0
Հարկերի ընդհանուր քանակ
0
A modern glass business center is shown from a low angle with the sun shining brightly in the clear blue sky to the left, reflecting off the building’s many windows.

Տերմինալ 5-ի պատմությունը

Գերժամանակակից բիզնես կենտրոն կառուցելիս մեր նպատակն էր ստեղծել միջավայր, որը կնպաստի նորարար գաղափարների ծնունդին և առաջընթացին՝ ոչ միայն բիզնեսի, այլև ռազմավարական մտածողության մեջ։